National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.11.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 3

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Հակոբ Հակոբյանի նախագահությամբ Իշխան Խաչատրյանը ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Այնուհետեւ հանձնաժողովը  երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթը», որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Պատգամավորները երկրորդ  ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը  տեղեկացրեց, որ պատգամավորների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք մանրամասն քննարկվել են: Հիշեցնենք, որ, պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը ռեֆորմի մի քայլ է, որ պետությունը արդեն 20 տարի ցանկանում  է իրականացնել, ներդնել աշխատավարձերի հաշվարկման միասնական մեխանիզմ: 2014 թվականի հուլիսից բարձրացվելու է 165 000 մարդու աշխատավարձ, որոնցից միայն 600-ն են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանձնաժողովը  երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ առաջարկում են «սոցիալական ապահովության քարտը կամ «սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» բառերով:

Աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:Նախագծով կարգավորվում է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց աշխատավարձերի հաշվարկումը: Նախատեսվում է՝ 2014 թվականի հուլիսի 1-ից ներդնել զինծառայողների վարձատրության չափը հաշվարկելու նոր մեխանիզմներ, որի շրջանակներում աշխատավարձը հաշվարկվելու է՝  ելնելով հիմնական աշխատավարձից եւ  զինծառայողի անձնական գործակցից,  որը  կախված է զինծառայողի զբաղեցրած պաշտոնից, կոչումից եւ զինվորական ծառայության ստաժից:  Միջինը շուրջ 15%-ով  կաճեն զինվորական կենսաթոշակների չափերը: Նախարարը ներկայացրեց նաեւ  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով կարգավորվում է արտոնյալ  պայմաններով կենսաթոշակ ստացողների կարգը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով առաջարկվում է պետական պաշտոնյաների կենսաթոշակը հաշվարկել միասնական սկզբունքով: Առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց? պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը առաջարկվում է հաշվարկել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նրանց համար սահմանված գործակցի եւ  ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի արտադրյալի չափով? պահպանելով գործող օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

Օրենքի նախագծերը ստացան դրական եզրակացություն՝ ընդգրկվելու նստաշրջանի եւ դեկտեմբերի 2-ից 5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նոյեմբերի  29-ին  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որով  սահմանվում են 2014 թվականի եւ դրան հաջորդող տարիներին պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների տրամադրման  սկզբունքները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը  քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

 Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը  վավերական կլինեն  մինչեւ անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը: 2014 թվականի հունվարի 1-ից  այն քաղաքացիները, ում անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր՝ ճամփորդելու համար եւ նույնականացման քարտ՝ հանրապետության ներսում օգտագործելու համար: Սովորական անձնագրեր ստանալու կամ փոխանակելու  իրավունք կունենան մինչեւ 16 տարեկան քաղաքացիները եւ  16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները:

Նախատեսվում է կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից դարձնել 10 տարի, գործող 5 տարվա  փոխարեն: Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունը չի վերաբերում արդեն տրված կենսաչափական անձնագրերին: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց վերանայել վերոնշյալ  դրույթը եւ երկարացնել նաեւ արդեն տրված կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը:

Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ կենսաչափական անձնագրի արժեքը սահմանված է 25000 դրամ, նույնականացման քարտի արժեքն է 3000 դրամ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որպեսզի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հերթական եւ արտահերթ ժողով հրավիրելու իրավունք ունենա նաեւ առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցը:

Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Արփինե Հովհաննիսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի, Կարինե Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես ասաց հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը, նպատակ ունի առավել հստակ կարգավորել հողամասի, շենքերի եւ շինությունների հիփոթեքի հետ կապված հարաբերությունները: Հստակեցվում են նաեւ վարձակալության պայմանագրի վերաբերյալ հոդվածները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց     «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որով նախատեսվում է վերանայել դատական իշխանության ինքնակառավարման մարմինների համակարգը եւ կառուցվածքը, նրանց փոխհարաբերությունները, կազմը եւ գործառույթները: Նախատեսվում է վերացնել դատարանների նախագահների խորհուրդը եւ ստեղծել դատական իշխանության ինքնակառավարման նոր մարմին՝ դատավորների խորհուրդ՝ հստակ սահմանելով նրա լիազորությունները:  Նախատեսվում է փոփոխել նաեւ քննարկվելիք գործերի բաշխման համակարգը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց  նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը վերադարձնելու դեպքում պետական տուրքը չվերադարձնելու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու պահից մատուցվող ծառայությունները: Ըստ նախարարի՝ մինչեւ 20000 դրամ պետական տուրքը չվերադարձնելու վերաբերյալ  դրույթը կկրճատի վճռաբեկ դատարան մուտք գործող բազմաթիվ անհիմն դիմումների քանակը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Երրորդ ընթերցմամբ քննարկվեց «Վարչական դատավարության օրենսգիրքը» կից փաթեթով:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am